Դասական և իսպանական կիթառի դասընթանցեր
Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ անցկացնում ենք դասական և իսպանական կիթառի դասընթանցեր սկսնակ և միջին կատարողական հմտություններ ունեցող մասնակիցների համար: Դասընթացներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը:
Հակոբ Ջաղացպանյանն աշխատել է ն
Հ. Ջաղացպանյանը համերգներով հանդես է եկել և վարպետության դասընթացներ է անցկացրել Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում, Բելառուսում, Արգենտինայում, Գերմանիայում, Սիրիայում, Լեհաստանում, Չինաստանում, Չեխիայի Հանրապետությունում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Լիտվայում:
Գրանցում
ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.
- Այցելեք iaua.am
- Ստեղծեք Ձեր էջը՝ ընտրելով New User Registration
- Եթե դուք նոր օգտատեր չեք և արդեն ունեք էջ (եթե նախկինում հանձնել եք ՀԱՀ մաթեմատիկյաի քննությունը կամ դիմել եք ՀԱՀ), դուք պետք է մուտք գործեք այն էջը, որը ստեղծել եք այդ ժամանակ:
- Եթե դուք նոր եք գրանցվել որպես նոր օգտատեր, դուք նամակ կստանաք՝ ակտիվացնելու համար ձեր էջը:
- Այժմ, դասընթացի համար գրանցվելու համար ընտրեք «Extension» էջը, այնուհետև «Extension Applications» և գրանցվեք այնտեղ Ձեր նախընտրած դասընթաց(ներ)ի համար:
- Առցանց գրանցումից հետո ձեր դիմումը կդիտարկվի և դուք կստանաք ձեր դիմումը հաստատող նամակ:
- Դասընթացի սկզբին մոտ դուք կստանաք մեկ այլ նամակ՝ դասընթացի խմբում ընդգրկվելու և համապատասխան վճարումը կատարելու համար: Վերջինս կարող եք կատարել առցանց՝ կրեդիտ քարտի միջոցով կամ ՀԱՀ նոր մասնաշենքի մուտքի մոտ գտնվող վճարման սարքով (tandem machine): Ինչպես նաև, դուք կարող եք վճարումը կատարել բանկային փոխանցման միջոցով Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամի հաշվին (001-006402-001, HSBC Bank Armenia)՝ նշելով դասընթացի անունը և մասնակցի ամբողջական անուն, ազգանունը:
- Լրացված հայտն ու կատարված վճարը կամբողջացնեն ձեր դիմումը, և դուք կստանաք նամակ՝ դասընթացի սկսվելու ամսաթվի, ժամանակացույցի և լսարանի վերաբերյալ: