ԳՐԱՆՑՎԵԼ | ENGLISH

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ կազմակերպում են «Կայուն զարգացում՝ տեսություն և իրականացման մեթոդներ» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովը վարելու են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրգիս Ստանիշկիսը և դոկտոր պրոֆեսոր Էգլե Ստանիշկիենե՝ Կաունասի տեխնոլոգիական համալսարանից (Լիտվա): Աշխատաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-ից 17-ը, 2017թ, ժամը 14:00-ից 17:30-ը և կներառի մի շարք թեմաներ, այդ թվում՝ կայուն զարգացման սահմանումը, սկզբունքները և մարտահրավերները, կայունության գիտությունը, կայուն տնտեսական զարգացման իրականացման մեթոդները (ներառյալ շրջանաձև տնտեսություն, շրջակա միջավայրի կառավարման համակարգեր, էկո-դիզայն, կենսացիկլի գնահատում և կայուն սպառում), կրթություն կայունության համար: Աշխատաժողովն իր մեջ կներառի մի շարք դասախոսություններ և խմբային աշխատանքներ:

Ամսաթիվ`14-17 նոյեմբեր, 2017

Ժամ`14:00 – 17:30

Վայր՝ Ակիան ցուցասրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան

Դասընթացներն անվճար են:

Նախնական գրանցումը պարտադիր է:

Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 12, 2017, 18:00:

Լինելու է անգլերեն-հայերեն միաժամանակյա թարգմանություն:

Գրանցումը բաց է ճարտարագիտության, տնտեսագիտության և քաղաքականության ոլորտի մասնագետների համար:

 

Ներբեռնել օրակարգը (pdf)

 

Խոսնակների մասին

Յուրգիս Կազիմիրաս Ստանիշկիս

Լիտվայի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, ՄԱԿ-ի Գլոբալ կայուն զարգացման զեկույցի պատրաստման համար պատասխանատու գիտնականների անկախ խմբի անդամ, Կաունասի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր և Բնապահպանական Ճարտարագիտություն ինստիտուտի հետազոտությունների ղեկավար: 1992 թ. նա առաջինն էր Լիտվայում և նախկին ԽՍՀՄ-ում, իսկ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում առաջիններից մեկն էր, ով սկսել է մշակել մաքուր արտադրության / աղտոտման կանխարգելման ռազմավարությունն ու տեսությունը և ներդրել այն արդյունաբերության մեջ:

Յուրգիսը եղել է ավելի քան 80 միջազգային կայուն զարգացման ծրագրերի և նախագծերի ղեկավար և առաջատար փորձագետ, ծրագրերը իրականացվել են Լիտվայում, Եվրամիության մյուս երկրներում և մի շարք զարգացող երկրներում միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD)) և զարգացած գործընկեր երկրների հետ համատեղ: Նա ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ Լիտվայի Գիտության ազգային մրցանակ (երեք անգամ), Լիտվայի Հանրապետության նախագահի մրցանակ, «Էներգետիկ գլոբուս» վկայագրեր (երկու անգամ), Բալթյան ծովի մրցանակ:

 

Էգլե Ստանիշկիենե

Կաունասի տեխնոլոգիական համալսարանի Կառավարման, տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի պրոֆեսոր, հասարակական գիտությունների թեկնածու: Հետազոտական հետաքրքրություններն են` կայուն զարգացում, շրջանաձև տնտեսություն, որակի կառավարման համակարգեր, կայուն համալսարաններ, բարձրագույն կրթության որակի հետազոտություն, նոր ուսուցման մեթոդներ և միջդիսցիպլինար հետազոտություններ: Կայուն զարգացման ոլորտում նրա փորձը ներառում է միջազգային գիտաժողովներում գիտական հրապարակումներ և ելույթներ: Էգլեն ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է ավելի քան 20 ազգային և միջազգային նախագծերի: Համալսարանում նա դասավանդում է կայուն զարգացում, որակի կառավարում, կայուն զարգացման քաղաքականություն և տնտեսագիտական դասընթացներ:

(*) Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը բաղկացած կլինի մի քանի միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու 2017 և 2018 թթ.-ի ընթացքում: Շարքը իրականացվում է «Էրազմուս+» MARUEEB ծրագրի շրջանակներում: Հայաստանում ակադեմիական գործընկերներն են ՀԱՀ-ը և ՀԱՊՀ-ն: Այցելեք http://ace.aua.am/projects/marueeb/ և http://marueeb.ru/

For English click here

Share This: