Creative Writing Master Class at AUA

Գրական մասթըր քլաս

Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպում է գրական արվեստին և արհեստին նվիրված դասընթաց (հայերենով): Այն վարելու է անվանի գրող Գրիգոր Պըլտեանը և ուղղված է լինելու երիտասարդ գրողներին, որոնք արդեն ունեն գրական որոշ փորձառություն և հրատարակումներ:

Շեշտը կդրվի ստեղծագոծական գործընթացի, ինչպես նաև 21-րդ դարի գրական խնդիրների տեսական և գործնական գիտելիքի վրա։ Սեմինարի նպատակը չէ որոշել, թե ի՞նչ գրել, այլ ինչպե՞ս լինել արդյունավետ, և հնարավորություն տալ երիտասարդ գրողներին գտնել ու զարգացնել իրենց կարողությունները: Միևնույն ժամանակ դասընթացի նպատակն է աջակցել ժամանակակից հայալեզու գրականությանը, որպեսզի այն դառնա արդիական իր լեզվական սահմաններից այն կողմ։

Դասընթացում կշեշտադրվի մասնակիցների նոր գրությունները. պոեզիա կամ արձակ, գեղարվեստական, գրական ակնարկներ և գրաքննադատություն։ Ցանկալի է երկու կամ երեք տարբեր աշխատանքներ ներկայացնել՝ գրողի հմտությունները ցույց տալու համար: Նպատակն է գրական և ոչ ֆորմալ զրյունցեր սկսել, և, իհարկե, գրությունները գնահատել: Բացի ընթերցանությունը և քննարկումները, կլինեն նաև մոտեցումներ ներկայիս միջազգային գրական միտումների նկատմամբ:

Սեմինարին կարող են մասնակցել թէ՛ արևելահայերեն, թէ՛ արևմտահայրեն գրող թեկնածուներ։

Սեմինարը հովանավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Հայաստանի ամերկյան համալսարանի Ստեգծագործական գրականության կենտրոնի կողմից:

Ժամկետներ՝ հոկտեմբերի 17 –  նոյեմբերի 14, 2018

Գրաֆիկ՝ շաբաթական երեք անգամ՝ երկու ժամ տևողությամբ

Վճար՝ 50,000 ՀՀ դրամ

Վերջնաժամկետ՝ Սեմինարին մասնակցելու համար դիմորդները հայտերը պէտք է ներկայացնեն Հայաստանի ամերիկյան համալսարանին։ Մասնակիցների առավելագույն քանակը տասնչորսն է:

Կենսագրություն. Հայ ամենակարևոր գրողներից մեկը՝ գրող, քննադատ, գրականագետ Գրիգոր Պըլտեան իր գիտական աստիճանը (Ph.D.) ստացել է Փարիզի Սորբոնի համալսարանից: Ծնվել է Բեյրությում, դասավանդել է Փարիզի Արևելյան լեզուների ծրագրի հայկական բաժնում, ինչպես նաև դասավանդել է դասական և ժամանակակից հայկական գրականություն Լիոնի աստվածաբանական համալսարանում:

Նա հրատարակել է տասնյակ հատորներով պոեզիա, գեղարվեստական ստեղծագործություններ և գրական քննադատություններ, որոնցից է Ֆրանսիայում հայ գրականության պատմությունը, Գրիգոր Նարեկացու վերաբերյալ գիրքը և մի շարք նորարարական գրական տեքստեր:

Գրանցում

ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

  • Այցելեք aua.am
  • Ստեղծեք Ձեր էջը՝ ընտրելով New User Registration
  • Եթե դուք նոր օգտատեր չեք և արդեն ունեք էջ (եթե նախկինում հանձնել եք ՀԱՀ մաթեմատիկյաի քննությունը կամ դիմել եք ՀԱՀ), դուք պետք է մուտք գործեք այն էջը, որը ստեղծել եք այդ ժամանակ:
  • Եթե դուք նոր եք գրանցվել որպես նոր օգտատեր, դուք նամակ կստանաք՝ ակտիվացնելու համար ձեր էջը:
  • Այժմ, դասընթացի համար գրանցվելու համար ընտրեք «Extension» էջը, այնուհետև «Extension Applications» և գրանցվեք այնտեղ Ձեր նախընտրած դասընթաց(ներ)ի համար:
  • Առցանց գրանցումից հետո ձեր դիմումը կդիտարկվի և դուք կստանաք ձեր դիմումը հաստատող նամակ:
  • Դասընթացի սկզբին մոտ դուք կստանաք մեկ այլ նամակ՝ դասընթացի խմբում ընդգրկվելու և համապատասխան վճարումը կատարելու համար: Վերջինս կարող եք կատարել առցանց՝ կրեդիտ քարտի միջոցով կամ ՀԱՀ նոր մասնաշենքի մուտքի մոտ գտնվող վճարման սարքով (tandem machine): Ինչպես նաև, դուք կարող եք վճարումը կատարել բանկային փոխանցման միջոցով Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամի հաշվին (001-006402-001, HSBC Bank Armenia)՝ նշելով դասընթացի անունը և մասնակցի ամբողջական անուն, ազգանունը:
  • Լրացված հայտն ու կատարված վճարը կամբողջացնեն ձեր դիմումը, և դուք կստանաք նամակ՝ դասընթացի սկսվելու ամսաթվի, ժամանակացույցի և լսարանի վերաբերյալ:

Share This: