ՀԱՀ e-Math թեստային համակարգը

  1. Քննությունը

ՀԱՀ e-Math թեստային համակարգը գործում է հետևյալ կերպ.

Համակարգը անհատական հաշիվներ է ստեղծում բոլոր այն դիմորդների համար, որոնք գրանցված են և ում կարգավիճակը հաստատվել է տվյալ օրվա քննությանը մասնակցելու համար: Ապա դիմորդը մուտք է գործում իր հաշիվ և հանձնում իննսուն րոպե տևողությամբ թեստը: Թեստը բաղկացած է 40 հարցերից, որոնք ըստ ալգորիթմի ավտոմատ եղանակով ընտրվում են մոտ 1500 հարց պարունակող շտեմարանից:

Երկլեզու թեստ. նախքան քննությունը սկսելը դիմորդները կարող են ընտրել թեստի լեզուն: Թեստն անց է կացվում կամ հայերենով, կամ անգլերենով:

Սևագրության թուղթ. դիմորդներին տրամադրվում է երկուական սևագրության թուղթ և գրիչ կամ մատիտ: Եթե դիմորդին լրացուցիչ սևագրության թուղթ է անհրաժեշտ լինում, նա պետք է հանձնի օգտագործված թուղթը, որպեսզի հավելյալ սևագրության թուղթ ստանա։ Թեստի ամբողջ ընթացքում դիմորդի մոտ պետք է լինի միայն երկու թուղթ։

Բողոքարկումն արվում է միայն թեստի ընթացքում, թեստի ավարտից հետո ոչ մի դիմում չի ընդունվում. թեստի ավարտվելուն պես դիմորդները տեղեկացվում են, որ կարող են բողոքարկման թերթիկ լրացնել՝ բողոքարկելով բոլոր այն հարցերը, որոնք նրանք խնդրահարույց են համարում: Սենյակից դուրս գալուց հետո դիմորդն այլևս իրավունք չունի վերադառնալու և բողոքարկման թերթիկ լրացնելու։ Մասնագիտական հանձնաժողովը ստուգում է դիմորդների կողմից բողոքարկված խնդրահարույց քննական հարցերը, որից հետո բողոքարկման թերթիկ լրացրած դիմորդները էլ. փոստով տեղեկացվում են հանձնաժողովի կայացրած որոշման մասին։

Գնահատման ժամանակ մարդկային գործոնը բացակայում է. գնահատականներն ավտոմատ կերպով հաշվում է այն նույն համակարգը, որը և կազմում է քննական հարցաշարը: Թեստի մասնակիցները քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում էլ․ փոստով ստանում են գնահատականները։

 

  1. Վերահսկողությունը

Պատրաստված վերահսկողներ (պրոկտորներ). ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի պրոկտորներն ապահովում են քննության ակադեմիական ամբողջականությունը և անաչառ ընթացքը:  Նախքան թեստը վերահսկելը պրոկտորները ստանում են համապատասխան ուսուցում և անհրաժեշտ տեղեկատվություն թեստը պրոֆեսսոինալ մակարդակով վերահսկելու համար:

Համակարգիչների ստուգում. մաթեմատիկայի թեստից առաջ պրոկտորները պետք է համոզվեն, որ աշխատանքային համակարգիչները պատրաստ են քննությանը (դիմորդների հաշիվերը պատրաստ են, հաշվիչների պատուհանները բացված են, համակարգը պատշաճ կերպով է աշխատում)։

Գրանցման գործընթացը. համակարգիչների ստուգմանը հաջորդում է քննության գրանցման գործընթացը։ Երկուական դիմորդ մտնում է քննասենյակ, որտեղ մուտքի մոտ առանձնացված մի հատվածում դիմորդները թողնում են իրենց բոլոր անձնական իրերը և մոտենում պրոկտորներին անձը հաստատող փաստաթղթով և վճարման կտրոնով։ Պրոկտորը ստուգում է յուրաքանչյուր դիմորդի ըստ անվանացանկի, որը քննությունից մեկ օր առաջ ներբեռնվում է  համակարգից (im.aua.am), որտեղ էլ դիմորդները գրանցվում են քննության համար։ Պրոկտորը ստուգում է դիմորդի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և ներկայացված փաստաթղթի վավերականությունը։ Եթե անձը հաստատող փաստաթուղթը ընդունելի է, դիմորդին ուղեկցում են դեպի համապատասխան համակարգիչը։ Համակարգչի մոտ նստելուց հետո բոլոր դիմորդները երկուական սևագրության թուղթ և գրիչ/մատիտ են ստանում։

Ակտիվ վերահսկողություն. քննության ամբողջ ընթացքում պրոկտորները շրջում են քննասենյակում՝  հետևելով կանոնների և ընթացակարգերի պահպանմանը։ 

Սևագրության թղթերի հավաքելը և բողոքարկման հնարավորության մասին տեղեկատվություն տրամադրելը. քննության ավարտին պրոկտորները հավաքում են դիմորդներից բոլոր սևագրության թղթերը և տեղեկացնում նրանց բողոքարկման թերթիկների մասին, որոնք նրանք կարող են լրացնել մասնագիտական հանձնաժողովին հանձնելու համար:

Լրացուցիչ անվտանգության նկատառումներ. ՀԱՀ e-Math թեստի համար օգտագործվող բոլոր համակարգիչները մեկը մյուսից առանձնացված են միջնապատնեշներով: Սենյակը գտնվում է անվտանգության տեսախցիկների մշտական հսկողության տակ: Միայն դիմորդներին և պրոկտորնորին է թույլատրվում մտնել քննասենյակ: Դիմորդներին քննության ուղեկցող բոլոր անձինք պարտավորված են սպասել վերջիններիս շենքի անվտանգության տարածքում:

Share This: