Տուրիզմի և Հյուրընկալության հավաստագիր շնորհող ծրագիր սիրիահայերի համար

Անգլերեն տարբերակի համար խնդրում ենք սեղմել այստեղ

Սիրիահա՞յ ես,

Ուզում ես սկսել և հաջողությամբ կառավարել քո սեփական բիզնեսը տուրիզմի և հյուրընկալության ոլորտու՞մ:

Գրանցվի°ր Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնում և անվճար սովորիր՝

  • Կազմել քո բիզնես և մարքեթինգ պանը
  • ստեղծել գոհ հաճախորդների բանակ
  • վարել ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը՝ հենց ռեստորանում և հյուրանոցում
  • անցկացնել հետաքրքիր շրջայցեր (զբոսավարի հմտություններ)
  • վարժ խոսել անգլերեն և ռուսերեն

Անվճար ուսուցումը հնարավոր է դարձրել Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF)։

Գրանցվի՛ր im.aua.am կայքում, վճարի՛ր ընդամենը 10,000 ՀՀ դրամ։

Հարցերի դեպքում՝

այցելի՛ր extension.aua.am կամ im.aua.am կայք, կամ ուղարկի°ր էլեկտրոնային նամակ  [email protected] հասցեին, կամ զանգահարի°ր 060-61-27-05 հեռախոսահամարով, կամ այցելի°ր մեր գրասենյակ, ՀԱՀ հիմնական մասնաշենք 110 սենյակ

 

Տուրիզմի և Հյուրընկալության Կառավարում Ծրագրի ՏՀԿԾ շրջանակներում առաջարկում ենք հետևյալ դասընթացները․

Պարտադիր (4 դասընթաց)

1․ Ինչպես է տուրիզմի ոլորտն աշխատում Հայաստանում

2․ Բիզնես մոդելներ

3․ Բրենդինգ և մարքեթինգ

4․ Վաճառք և հաճախորդների սպասարկում

Լրացուցիչ (1 պարտադիր և ավելի)

  1. Անգլերեն լեզու

6․ Հաշվապահություն

7․ Ֆինանսներ

8․ Հյուրանոցների կառավարում (աշխատանքայի սեսիա)

9․ Ռեստորանների կառավարում (աշխատանքայի սեսիա)

10․ Զբոսավարների դասընթաց

11․ Ռուսերեն լեզու

Տուրիզմի և Հյուրընկալության Կառավարում Ծրագրի Հավաստագիր ստանալու համար պետք է մասնակցել 4 պարտադիր և 1 լրացուցիչ դասընթացների։ Եթե գրանցվում եք ՏՀԿԾ հավաստագիր ստանալու համար՝ միանվագ վճարում եք 10,000 ՀՀ դրամ գրանցման համար և մասնակցում եք բոլոր 4 պարտադիր և 1 լրացուցիչ դասընթացներին։

Ծրագրի պարտադիր դասընթացները ավարտելուց հետո որպես բոնուս կարող եք գրանցվել ևս 2 Անգլերեն դասընթացների։

Եթե ցանկանում եք մասնակցել Ծրագրի առանձին դասընթացների՝ գրանցվել կարող եք միայն մեկ լեզվի և ցուցակում ցանկացած դասընթացի կամ դասընթացների և վճարել 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր դասընթացի գրանցման համար։ 

ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Տուրիզմի և Հյուրընկալության Կառավարում Ծրագրին գրանցվելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

Գրանցում

  • Այցելեք aua.am
  • Ստեղծեք Ձեր էջը՝ ընտրելով New User Registration
  • Եթե դուք նոր օգտատեր չեք և արդեն ունեք էջ (եթե նախկինում դիմել եք ՀԱՀ), դուք պետք է մուտք գործեք այն էջը, որը ստեղծել եք այդ ժամանակ:
  • Եթե դուք նոր եք գրանցվել որպես նոր օգտատեր, դուք նամակ կստանաք՝ ակտիվացնելու համար ձեր էջը:
  • Այժմ, դասընթացի համար գրանցվելու համար ընտրեք «Open Education» էջը, այնուհետև «AUA Extension», ապա «Start My Application» և գրանցվեք այնտեղ Ձեր նախընտրած դասընթաց(ներ)ի համար հետևյալ քայլերի միջոցով:
  • Լրացնել անձնական տվյալները ըստ դաշտերի։
  • « Preferred Courses» բաժնում « City»-ն ընտրել Երևան, «Category»-ն ընտրել «Tourism and Hospitality Management Certificate Program»
  • «Courses»-ում ընտրել այն դասընթացը, որին ցանկանում եք մասնակցել

Հիշեցում՝ Յուրաքանչյուր դասընթացի համար անհրաժեշտ է լրացնել առանձին դիմում և կատարել վերոնշյալ քայլերը։

  • Առցանց գրանցումից հետո ձեր դիմումը կդիտարկվի և դուք կստանաք ձեր դիմումը հաստատող նամակ:
  • Դասընթացի սկզբին մոտ դուք կստանաք մեկ այլ նամակ՝ դասընթացի խմբում ընդգրկվելու և համապատասխան վճարումը կատարելու համար: Վերջինս կարող եք կատարել առցանց՝ կրեդիտ քարտի միջոցով կամ ՀԱՀ նոր մասնաշենքի մուտքի մոտ գտնվող վճարման սարքով (tandem machine): Ինչպես նաև, դուք կարող եք վճարումը կատարել բանկային փոխանցման միջոցով Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամի հաշվին (001-006402-001, HSBC Bank Armenia) ՝ նշելով դասընթացի անունը և մասնակցի ամբողջական անուն, ազգանունը:
  • Լրացված հայտն ու կատարված վճարը կամբողջացնեն ձեր դիմումը, և դուք կստանաք նամակ՝ դասընթացի սկսվելու ամսաթվի, ժամանակացույցի և լսարանի վերաբերյալ:

 

Share This: