

Սիրելի՛ ծնողներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժինը հայտարարում է 14-17 տարեկան պատանիների համար նախատեսված ամառային դպրոցի մեկնարկի մասին։
Ձեր երեխայի ամառային արձակուրդներն ուսուցողական, արդյունավետ և միևնույն ժամանակ հետաքրքիր դարձնելու համար գրանցվեք հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը կազմակերպվող երկշաբաթյա ամառային դպրոցին։
Տևողություն՝ 2 շաբաթ
Օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-16:30
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
Մասնակցության վճար՝ 95.000 դրամ
Ի՞նչ է սպասվում.
Ինտերակտիվ խմբային և գործնական դասեր
Խաղերի միջոցով անգլերենի իմացության բարելավում
Արդի մասնագիտություններին վերաբերող գործնական ձևաչափով հանդիպումներ
Ուսուցում ՀԱՀ դասախոսների և
ոլորտի այլ փորձառու մասնագետների հետ
Խմբային
խաղեր
Այցելություններ
Երևանի
թանգարաններ
ԹԵՄԱՆԵՐ





Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և ծանոթանալ գրանցման գործընթացին:
Բաց մի թողեք ամառային արձակուրդներն անմոռանալի դարձնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունը:
Ամառային դպրոցին գրանցվելու համար հետևեք առցանց գրանցման ուղեցույցի քայլերին:
