Մեր մասին

100
Ուսանող
100
Ծրագիր Երևանում
100
Ծրագիր մարզերում

 

*2021-2022 ուսումնական տարի

Մեր մասին

Բաց կրթությունը (ԲԿ) Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) աջակցող օղակն է, որը միտված է բավարարելու տարբեր կրթական աստիճաններ և մասնագիտական որակավորումներ ունեցող անհատների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների աշխատակիցների կրթական կարիքները: ԲԿ-ն առաջարկում է դասընթացների և հավաստագրված ծրագրերի համապարփակ շարք՝ ներառյալ օտար լեզվի դասընթացներ, քննությունների ու թեստերի նախապատրաստման ծրագրեր և մասնագիտական զարգացման դասընթացներ: Այն նաև իրականացնում է հատուկ մշակված ծրագրեր կորպորատիվ հաճախորդների համար ևհանդես է գալիս տարբեր տեղեկատվական նախաձեռնություններով: 

Բացի այդ, ԲԿ-ի թեստավորման կենտրոնն անցկացնում է տարբեր միջազգային թեստեր՝ քոլեջներ և բուհերի ընդունելության, ինչպես նաև մասնագիտական հավաստագրեր ստանալու համար։

Երևանի, Ստեփանակերտի, Գյումրու, Կապանի, Գորիսի, Եղեգնաձորի, Դիլիջանի և Վանաձորի մեր կենտրոնների շնորհիվ ԲԿ ծրագրերն այսօր հասանելի են նաև մարզերում։  Մենք հավատացած ենք, որ գյուղական համայնքների բնակիչները պետք է ունենան հավասար կրթական հնարավորություններ, հասանելիություն տարբեր ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված լինեն համալսարան-պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ։ Վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր մարզային կենտրոնների օգնությամբ մենք տեղի բնակչությանը լայն հնարավորություններ ենք տալիս իրենց կյանքը բարելավելու, ինչպես նաև համայնքները զարգացնելու համար։ 

Մենք հավատարիմ ենք կրթության զարգացման և որակի բարելավման գաղափարին և ցուցաբերում ենք համապարփակ և հիմնարար մոտեցում տարածաշրջանի զարգացման գործում ՀԱՀ-ի դերն ուժեղացնելու համար:

Մեր առաքելությունն ու տեսլականը

Բաց Կրթությունն իր ողջ ներուժի սահմաններում միտված է աջակցելու ՀԱՀ-ի կարևորագույն առաքելությունը կյանքի կոչելու գործին։ Այն է՝ որպես ակադեմիական կրթության, նորարարությունների և հետազոտությունների կենտրոն նպաստել ուսանողների և կրթական համայնքի զարգանցմանը, ինչպես նաև մարզային և հայաստանյան ծրագրերի զարգացմանն ու առաջընթացին։

ԲԿ ծրագրերը ծառայում են հայրենիքին՝ տրամադրելով որակյալ և մատչելի կրթական հնարավորություններ նոր հմտություններ ստանալու, առաջադեմ և մրցունակ որակավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև անհատի մասնագիտական զարգացման և առաջընթացի համար։ Համահունչ լինելով ՀԱՀ-ի տեսլականին և համայնքի ավելի լայն ներգրավվածություն ապահովելու նպատակին՝ ԲԿ-ն համալսարանի ակադեմիական ծրագրերը, հետազոտական նախագծերը և ուսանողների համար նախատեսված այլ ծառայությունները հասանելի է դարձնում Հայաստանի և Արցախի բոլոր համայնքներում։ Իր որակյալ ենթակառուցվածքների և մարզային կենտրոնների շնորհիվ այնհանդես է գալիս որպես ՀԱՀ-ի ֆունկցիոնալ հարթակ՝ փոխակերպող ազդեցություն գործելով մարդկանց սոցիալական, տնտեսական, քաղաքական և մտավոր կարողությունների վրա՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու գործում:

Պատմություն

Ավելի քան 30 տարվա գերազանցություն

ՀԱՀ Բաց կրթության (ԲԿ) պատմությունը, որը նախկինում հայտնի էր որպես ՀԱՀ Շարունակական կրթության բաժին, սկսվում է համալսարանի հիմնադրումից մեկ տարի անց՝ 1992 թվականից: Հիմնադրման տարիներին ԲԿ-ն առաջարկում էր անգլերեն լեզվի և TOEFL-ի նախապատրաստական դասընթացներ։ Դրանք նախատեսված էին ՀԱՀ-ում առկա ակադեմիական ծրագրերը համապատասխանեցնելու մեծահասակների և ՀԱՀ-ի պոտենցիալ դիմորդների կրթական հետաքրքրություններին և կարիքներին: Այդ տարիներին Շարունակական կրթությունը միակ կառույցն  էր, որ իրականացնում էր թղթային TOEFL թեստեր:

Համալսարանի ընդունելության աճին և համալսարանական տարածքների ընդլայնմանը զուգահեռ ԲԿ-ն ևս ընդլայնեց իր գործունեությունը՝ առաջարկելով լեզվի դասընթացներ մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև մասնագիտական զարգացման, թեստերի և քննությունների նախապատրաստման դասընթացներ և թեստավորման ծառայություններ: ԲԿ-ն իրականացնում է նաև արտագնա ծրագրեր: Այդպիսի ծրագրերից է «Սարգիս Քաբայանի անվան փոքր և զարգացող բիզնեսի զարգացման ծրագիրը Հայաստանի մարզերում՝ կանանց համար կրթաթոշակներով», որը վերագործարկվել է 2022թ. սեպտեմբերին: Նմանատիպ ծրագրեր են նաև Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման և «Ձեռնարկատերերը առողջության ոլորտում» ծրագրերը։

2006թ.-ին Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մեկնարկով ԲԿ-ն դարձավ Գյումրիում, Դիլիջանում, Եղեգնաձորում և Ստեփանակերտում կազմակերպված բիզնես ձեռներեցության դասընթացների վերապատրաստող: Ավելին, Թրփանճեան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ,  այնկազմակերպեց անգլերեն լեզվի և մասնագիտական զարգացման դասընթացներ՝ վերոնշյալգյուղական համայնքներում տեղական կարիքները հոգալու համար:

ԲԿ-ի հաջորդ առանցքային բաղադրիչը «Ձեռնարկատերերը առողջության ոլորտում» ծրագիրն է որը համագործակցություն է Թրփանճեան առողջապահական գիտությունների քոլեջի և ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի միջև: Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքներում՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ, որոնք կխթանեն բուժաշխատողներին մասնավոր առողջապահական պրակտիկաների մշակման գործում:

Համագործակցելով ՀԱՀ-ի Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջի և Կիրառական լեզվաբանության հետազոտությունների կենտրոնի հետ՝ ՀԱՀ ԲԿ-ն իրականացնում է նաև EEC ագլերերենի արտադպրոցական ծրագիրը: EEC ծրագիրը անգլերենի դասընթացներ է առաջարկում բոլոր դպրոցականներին, որոնքցանկանում են  սովորել անգլերեն և կատարելագործել իրենց լեզվական հմտությունների: Միայն 2022 թվականի աշնանային կիսամյակում ծրագրում ընդգրկվել է ավելի քան 900 դպրոցական։

Կանանց ձեռներեցության ծրագիրը մեկ այլ առաջատար ծրագիր է, որը ՀԱՀ ԲԿ բաժիննիրականացնում է ավելի քան մեկ տասնամյակ՝ Կանանց միջազգային ասոցիացիայի աջակցությամբ: Ներկայումս Հայաստանի մարզերում կին ձեռներեցներին աջակցելու նպատակով ԲԿ-ն իրականացնում է «Սարգիս Կաբայան փոքր և զարգացող բիզնեսի զարգացման ծրագիրը Հայաստանի մարզերում՝ կանանց կրթաթոշակներով»: Ծրագիրը նպատակաուղղված է գյուղական վայրերում բիզնեսին աջակցելուն՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի մարզերի տնտեսական աճին։ Այն վեցամսյա բիզնես դասընթաց է, որին հաջորդում է վեցամսյա մենթորություն և քոուչինգ: Բիզնես դասընթացը անմիջապես սկսում են այն ուսանողները, որոնք ընդունվել են անգլերենի բավարար իմացությամբ, իսկ մյուսների համար ԲԿ-ն կազմակերպում է անգլերենի անվճար դասընթացներ: Հատուկ ուշադրություն է դարձվում կին ձեռներեցներին, որոնց ծրագրին մասնակցելու համար տրամադրվում էամբողջական կրթաթոշակ։ 

Դեռևս 2015թ.-ին ՀԱՀ-ի տարածքում և ՀԱՀ ԲԿ ղեկավարմամբ ստեղծվել է Պրոմետրիկ թեստավորման կենտրոնը: Ներկայումս մեր թեստավորման կենտրոնը տրամադրում է մասնագիտական հավաստագրման տարբեր որակավորումներ (օրինակ՝ USMLE STEP 1 և STEP 2, CFA, SHRM) և միջազգային թեստեր հանձնելու հնարավորություն՝ քոլեջների և համալսարանների ընդունելության համար (օրինակ՝ TOEFL iBT, GRE): Պրոմետրիկ թեստավորման կենտրոնի հետ մեկտեղ ԲԿ թեստավորման կենտրոնը տրամադրում է ACT, SAT, TOEFL iBT, IELTS և շատ այլ թեստեր հանձնելու հնարավորություն:

ԲԿ-ն,  Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, դասընթացներ է անցկացրել նաև կառավարության ղեկավարների և մի շարք խոստումնալից մասնագետների հետ՝ կառավարման, առաջնորդության և ադմինիստրատիվ թեմաներով։

Իր ստեղծման երրորդ տասնամյակում ԲԿ-ն գրանցել է մեծ առաջընթաց՝ դառնալով Հայաստանի առաջատար ուսուցման և թեստավորման կենտրոն: Այն տրամադրում է լեզվի, մասնագիտական զարգացման, թեստերի և քննությունների նախապատրաստական դասընթացներ, ինչպես նաև իրականացնում է արտագնա ծրագրեր: Դասընթացները հարմարեցված են տարբեր մասնագիտությունների տեր անհատների աշխատանքային և անհատական զարգացման կարիքներին։ ԲԿ-ն նաև տրամադրում է քոլեջ և բուհ ընդունվելու համար միջազգային թեստեր անցկացնելու և մասնագիտական հավաստագրեր ստանալու հնարավորություններ: