100
Ուսանող
100
Ծրագիր Երևանում
100
Ծրագիր մարզերում

 

*2021-2022 ուսումնական տարի

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը (ԲԿ) առաջարկում է  դասընթացներ տարբեր փորձառության և մասնագիտություններ ունեցող անհատների, ինչպես նաև պետական և կորպորատիվ կազմակերպությունների կրթական կարիքները բավարարելու համար: ԲԿ-նառաջարկում է դասընթացների և հավաստագիր տրամադրող ծրագրերի համապարփակ շարք՝ ներառյալ լեզվի դասերի, թեստերի նախապատրաստման դասընթացների և մասնագիտական զարգացման դասընթացների լայն շրջանակ: Հայաստանում, ինչպես նաև Արցախում գտնվող իր կենտրոնների միջոցով ԲԿ-ն տեղացիներին տրամադրում է աճելու և իրենց համայնքները զարգացնելու  հնարավորություններ: Բացի այդ, այն նաև տրամադրում է թեստավորման ծառայություններ համալսարանների ընդունելության և միջազգային մասնագիտական հավաստագրման համար նախատեսված տարբեր միջազգային ստանդարտացված թեստերի կողմից:

Ընդլայնում է տեղացիների համար աճելու և համայնքի զարգացմանը նպաստելու հնարավորությունները Հայաստանի և Արցախի 8 մարզային կենտրոնների միջոցով:

 

Առաջարկում է դասընթացներ և իրականացնում ծրագրեր, որոնք հարմարեցված են տարբեր ծագման և մասնագիտությունների տեր անհատների, ինչպես նաև կառավարությունների և կորպորատիվ կազմակերպությունների կրթական կարիքները բավարարելուն։

Իրականացնում է մասնագիտական վկայականներ ստանալու և համալսարանի ընդունելության միջազգային քննություններ, ինչպես նաև նախնական թեստավորում՝ ԲԿ լեզվի դասընթացներին գրանցվելու համար:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով

Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով

Ծրագրի նպատակն է նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանի մարզերում՝ հատուկ աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին։

EEC անգլերենի արտադպրոցական ծրագիր

EEC անգլերենի արտադպրոցական ծրագիր

Ծրագրի առաքելությունն է աշակերտակենտրոն որակյալ կրթություն ապահովել դպրոցականների համար՝ դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառմամբ:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիր (ԹԳՀԶԾ)

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիր (ԹԳՀԶԾ)

ԹԳՀԶԾ-ն կրթական և տնտեսական հնարավորություններ է տալիս Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական վայրերի բնակիչներին՝ նպաստելուգյուղական զարգացմանը, ստեղծելու աշխատատեղեր և բարելավելու համայնքները:

Ձեռնարկատերեր առողջապահության ոլորտում (ՁԱՈ)

Ձեռնարկատերեր առողջապահության ոլորտում (ՁԱՈ)

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական վայրերում բուժաշխատողների հասանելիությունը՝ առողջապահական ոլորտում նորարարության և ձեռներեցության խթանման միջոցով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բաց կրթությունը տրամադրում է թեստավորման ծառայություններ համալսարանների ընդունելության և միջազգային մասնագիտական հավաստագրման համար նախատեսված տարբեր ստանդարտացված թեստերի կողմից: Պրոմետրիկ թեստավորման կենտրոնը (ԹԿ) Բաց կրթություն ԹԿ-ի մաս է կազմում: Մենք անցկացնում ենք մասնագիտական հավաստագրման թեստավորում (օրինակ՝ USMLE STEP 1 և STEP 2, CFA, SHRM) և միջազգային թեստեր համալսարանների ընդունելության համար (TOEFL iBT, GRE): Պրոմետրիկ ԹԿ-ի հետ մեկտեղ Բաց կրթության ԹԿ-ն անցկացնում  է ACT, SAT, TOEFL iBT, IELTS և շատ այլ թեստերի քննություններ:

3,988

Քննություն հանձնողների ընդհանուր քանակ

2,349

Միջազգային քննություն հանձնողների ընդհանուր քանակ