TOEFL iBT քննության նախապատրաստական դասընթաց

Յուրացրեք TOEFL iBT թեստը հաջողությամբ հանձնելու բոլոր հմտությունները

Ձեռք բերեք քննության յուրաքանչյուր բաժնում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները: Մեզ հետ դուք կստանաք անհատականացված ուսուցում, պրակտիկ գիտելիքներ և թիրախային մոտեցում՝ քննության յուրաքանչյուր բաժինը վստահությամբ հաղթահարելու  համար:

Դասընթացի նպատակն է օգնել  ուսանողներին նախապատրաստվել TOEFL iBT քննությանն ու հասնել առավելագույն արդյունքին:  Դասերն անցկացվում են այնպիսի մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ, որոնք նախապատրաստական գործընթացը դարձնում են առավելապես հեշտ և պարզ։

Ժամանակացույցը՝ շաբաթական 3 անգամ, յուրաքանչյուր դասը՝ 3 ժամ *
Տևողություն՝ 39 ժամ, 13 դաս
Արժեք՝ 85.000 ՀՀ դրամ
Ձևաչափ՝ լսարանային, Հայաստանի ամերիկյան համալսարանում
*Դասընթացին գրանցվելու համար հետևեք առցանց գրանցման ուղեցույցի քայլերին:

Դասընթացի առանձնահատկությունները.

Համապարփակ բովանդակություն.

Դասընթացն ընդգրկում է քննության բոլոր բաժինները՝ ընթերցանություն, լսելու վարժություններ, խոսակցական հատված, ինչպես նաև  գրավոր բաժին:

Իրատեսական փորձնական թեստեր.

Մենք առաջարկում ենք ուսանողներին  մի շարք փորձնական թեստեր:

Փորձառու դասախոս

Փորձառու դասախոս, որը հանդիսանում է ETS-ի կողմից հավաստագրված  TOEFL iBT մասնգետ:

Անհատականացված ուսուցում.

Մեր նպատակն է օգնել ձեզ հասնել ձեր ցանկալի արդյունքին:

Մշտական ​​թարմացումներ.

TOEFL քննությունը զարգանում և փոխվում է ժամանակի պահանջներին համընթաց: Մեր դասընթացի նյութերը նույնպես անմասն չեն մնում բոլոր թարմացումներից և փոփոխություններից։

Ճկուն ծրագիր.

Մեր ծրագիրը հնարավորություն է տալիս գրանցվել և դասերին մասնակցել ձեր աշխատանքային կամ ակադեմիական ժամերից հետո՝ օգնելով ձեզ ճիշտ կառուցել օրվա գրաֆիկը։

Անիմիջական գնահատական․

background:#003c5b;
color:#f6be00;Մեր մասնգետը կօգնի ձեզ բարելավել գրելու ձեր ոճը, հարստացնել բառապաշարը և ընտրել տեքստի ճիշտ կառուցվածքը։

Բառապաշարի բարելավում.

Ամրապնդեք ձեր ակադեմիական բառապաշարը թիրախային վարժությունների և մեթոդների օգնությամբ:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք  զանգահարել 060 6127 05/06/08 հեռախոսահամարներով, կամ  գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ 

*Դասընթացի գինը և ժամանակացույցը Բաց կրթության մարզային կենտրոնների համար տարբերվում է: Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել համապատասխան մարզային կենտրոնի հետ:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.