Ընդհանուր անգլերեն

ՀԱՀ Բաց կրթության ընդհանուր անգլերենի դասընթացներն ուսանողներին հնարավորություն են տալիս բարելավելու իրենց՝ անգլերեն լեզվի իմացության մակարդակը: Մեր դասընթացները օգնում են ուսանողներին զարգացնել անգլերեն լեզվի լսելու, խոսելու, կարդալու և գրելու հմտությունները, միաժամանակ ստեղծելով բառապաշարի և քերականության ամուր հիմք:

Մենք օգտագործում ենք ստեղծագործ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ ստեղծելով ապահով և դրական միջավայր, որը քաջալերում է ուսանողներին լսարանում անգլերեն լեզվով ազատ և անկաշկանդ հաղորդակցվել: Ուսուցման սահուն ընթացք ապահովելու, ինչպես նաև մեր ուսանողների կրթական կարիքներին համապատասխանելու համար, ընդհանուր անգլերենի մեր դասընթացների ժամանակ բացի հիմնական դասագրքերից օգտագործվում են նաև մի շարք լրացուցիչ ժամանակակից մեթոդներ և նյութեր: Այս մեթոդների կիրառման նպատակն է լեզվական և հաղորդակցության հմտությունների զարգացումը: Ուսուցումն իրականացվում է բարձր որակավորում ունեցող ուսուցիչների կողմից։

Ընդհանուր անգլերենի դասընթացը բաղկացած է 6 մակարդակից՝ սկսնակից մինչև բարձր։ Լեզվի իմացության ձեր մակարդակը որոշվում է նախնական թեստի հիման վրա, որը պետք է հանձնեք նախքան ՀԱՀ Բաց կրթության ընդհանուր անգլերենի դասընթացներին գրանցվելը: 

 

Առցանց դասընթացներ

Մեկնարկի ամսաթիվ՝ գրանցումը շարունակական է

Դասընթացի ընդհանուր տևողություն՝ 70 ժամ 10 շաբաթվա ընթացքում 

Հաճախականություն՝ շաբաթական 3 անգամ՝ 2 ժամ 30 րոպե տևողությամբ

Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ կամ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ

Ժամանակացույց՝ կեսօրից հետո 15:00 – 17:30 կամ երեկոյան 18:30 – 21:00

Դասընթացի ընդհանուր վճար՝ 95.000 ՀՀ դրամ

 

Առկա (լսարանային) դասընթացներ

Ժամանակացույց 1:  Շաբաթական 9 ժամ

Մեկնարկի ամսաթիվ՝ գրանցումը շարունակական է

Դասընթացի ընդհանուր տևողություն՝ 80 ժամ 9 շաբաթվա ընթացքում

Հաճախականություն՝ շաբաթական 3 անգամ 3 ժամ տևողությամբ

Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ կամ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ

Ժամանակացույց՝ կեսօրից հետո 15:00 – 18:00 կամ երեկոյան 18:30 – 21:30

Դասընթացի ընդհանուր վճար՝ 104.000 ՀՀ դրամ

 

Ժամանակացույց 2: Շաբաթական 6 ժամ

Մեկնարկի ամսաթիվ՝ գրանցումը շարունակական է

Դասընթացի ընդհանուր տևողություն՝ 80 ժամ 14 շաբաթվա ընթացքում

Հաճախականություն՝ շաբաթական 2 անգամ 3 ժամ տևողությամբ

Օրեր՝ երեքշաբթի և հինգշաբթի

Ժամանակացույց՝ երեկոյան 18:30 – 21:30

Դասընթացի ընդհանուր վճար՝ 104.000 ՀՀ դրամ

 

* Կազմակերպությունների համար գործում են հատուկ զեղչեր:

Նախնական թեստը պարտադիր է, եթե նախկինում դուք չեք մասնակցել ՀԱՀ Բաց կրթության անգլերենի դասընթացներին: Նախնական թեստն անցկացվում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Թեստին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրացվել im.aua.am կայքի միջոցով: Նախնական թեստի վճար՝ 2100 ՀՀ դրամ:

Դասընթացների գրանցման գործընթաց. ՀԱՀ Բաց կրթության կողմից առաջարկվող դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և ծանոթանալ գրանցման գործընթացին:

Նկատի ունեցեք, որ նախնական թեստի, դասընթացների գինը և ժամանակացույցը կարող են տարբերվել Բաց կրթության մարզային կենտրոնների դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք Ձեր մարզային կենտրոնի հետ (այստեղ

Դասընթացին գրանցվելու համար հետևեք
առցանց գրանցման ուղեցույցի քայլերին

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.