EEC անգլերենի արտադպրոցական ծրագիր

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Շարունակական կրթության բաժինը Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (ՀՀԳՖ) հետ համատեղ իրականացնում է EEC անգլերենի արտադպրոցական ծրագիրը:

Դեռևս 2005 թվականին անգլերեն սովորելու նկատմամբ երիտասարդ սերնդի աճող հետաքրքրությունը բավարարելու համար ՀԱՀ Հումանիտար և հասարակական
գիտությունների ֆակուլտետի Կիրառական լեզվաբանության հետազոտությունների կենտրոնը (ԿԼՀԿ) նախագծեց և սկսեց առաջարկել անգլերենի դասընթացներ 6-16 տարեկան աշակերտների համար: Այսպիսով նշանավորվեց EEC անգլերենի արտադպրոցական ծրագրի սկիզբը, որն իր սկզբնավորումից ի վեր շարունակում է տալ տպավորիչ արդյունքներ:

EEC ծրագիրը ներկայումս առաջարկում է անգլերենի դասընթացներ բոլոր այն դպրոցականների համար, որոնք ցանկանում են սովորել անգլերեն և կատարելագործել լեզվի իրենց հմտությունները: Ծրագրի առաքելությունն է աշակերտներին ապահովել ուսանողակենտրոն որակյալ կրթությամբ՝ դասարանում կիրառելով դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդներ:

Գրանցումն անցկացվում է տարեկան չորս անգամ՝ աշնանը, ձմռանը, գարնանը և ամռանը:
Դասընթացի ամբողջական ավարտից հետո տրվում է վկայական, որը ցույց է տալիս մասնակցի լեզվի հմտությունների մակարդակը: Մակարդակների և դասագրքերի մասին ավելին իմանալու համար հետևեք ստորև դրված հղմանը:

Գրքերը կարող եք ձեռք բերել Մանմար, (ք. Երևան, Ղազար Փարպեցի 9) Արտբրիջ (Բաղրամյան 40) և Փղիկ (Մաշտոց 14-1) գրախանութներից: Խնդրում ենք հաշվի առնել, որ On Point դասագրքերը առկա են միայն Արտբրիջ և Փղիկ գրախանութներում։

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ

Մեկնարկում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի EEC անգլերենի արտադպրոցական ծրագրի աշնանային փուլը։ 

Գրանցման սկիզբ և ավարտ՝ հուլիսի 12 - օգոստոսի 20

Դասընթացի սկիզբ և ավարտ՝ սեպտեմբերի 16 - նոյեմբերի 22

Դասընթացի տևողություն՝ 10 շաբաթ

Ժամանակացույց՝ շաբաթական 2 անգամ

___

Ծրագիրն անցկացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում՝ Նաջարյան կենտրոնում: Կենտրոնը հեշտությամբ գտնելու համար կարող եք դիտել ստորև տեղադրված կարճ հոլովակը կամ ծանոթանալ քարտեզին:

 

 

 

Ստորև ներկայացնում ենք դասընթացի վարձավճարները՝

 

Սկսնակից մինչև միջինից ցածր մակարդակների համար (True Beginner - Pre-Intermediate)

30.000 AMD

 

Սկսնակից մինչև միջինից ցածր մակարդակների համար (True Beginner-Pre-Intermediate) մեկ փուլի դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 20 ժամ։

*ՀԱՀ աշխատակցի կամ ուսանողի ընտանիքի անդամի, ինչպես նաև նույն ընտանիքից յուրաքանչյուր երկրորդ և երրորդ երեխայի համար կգործի 10% զեղչ

 

Միջին մակարդակից մինչև բարձր մակարդակների համար (Intermediate-Advanced)

54.000 AMD

 

Միջին մակարդակից մինչև բարձր մակարդակների համար (Intermediate- Advanced) մեկ փուլի դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 40 ժամ։

* ՀԱՀ աշխատակցի կամ ուսանողի ընտանիքի անդամի, ինչպես նաև նույն ընտանիքից յուրաքանչյուր երկրորդ և երրորդ երեխայի համար կգործի 10% զեղչ

Դասերը կընթանան առկա ձևաչափով։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://im.aua.am կայքէջ և գրանցվել դասընթացին:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]