«Երիտասարդ ձեռներեցներ» ամառային դպրոց 12-14 տարեկանների համար

Մեկնարկ՝ հուլիսի 18, 2023թ․
Հաճախականություն՝ շաբաթական 4 օր
Դասերի քանակ՝ 8 օր
Տևողություն՝ 48 ժամ
Տարիքային խումբ՝ 12-14
Մասնակիցների ընդհանուր քանակ՝ 15
Անցկացման վայր՝ ՀԱՀ Բաց Կրթության Եղեգնաձորի կենտրոն 

Արժեք՝ 15,000 ՀՀ դրամ

Արժեքը ներառում է ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը՝ սնունդ (lunch & snacks), այցելություններ ծրագրով նախատեսված վայրեր, փոխադրում հարմարավետ տրանսպորտային միջոցով և այլն։

Ծրագիրն անցկացվելու է հայերեն լեզվով։ 

Գրանցվելու համար զանգահարեք +374 93 86 94 45 հեռախոսահամարին կամ նամակ գրեք [email protected] կամ [email protected] էլ փոստի հասցեին:

 

Գրանցվե՛ք հիմա

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները

  • Ինտերակտիվ խաղերի,
  • Գործնական աշխատանքների,
  • Էքսկուրսիաների,
  • Հետաքրքիր այցելությունների,
  • Քննարկումների,
  • Ֆիլմի դիտումների միջոցով

կծանոթանան 

  • ձեռներեցության հիմնական բնութագրիչներին ու սկզբունքներին,
  • կբացահայտեն իրեն ուժեղ կողմերը, տաղանդն ու հետաքրքրությունները,
  • Կսովորեն S.M.A.R.T նպատակներ սահմանելու և ճիշտ որոշումներ կայացնելու,
  • ֆինանսական գրագիտության հետ կապված կարևոր հմտությունների,
  • տարբերվելու/ հեղինակություն ստեղծելու գաղտնիքներին,
  • 4H Life skills մոտեցմանը,
  • կհանդիպեն շատ հետաքրքիր հյուրերի հետ,
  • ինչպես նաև կհարստացնեն այդ ոլորտի անգլերեն բառապաշարը:

Ծրագրի բաղադրիչներն են

🚀 Հմտությունների զարգացումՍովորենք մտածել շրջանակներից դուրս և ձեռք բերենք նոր հմտություններ հատկապես ձեռներեցության ոլորտում։ 📚 Անգլերենի ուսուցումՈւսումնասիրենք անգլերենն ինտերակտիվ մեթոդների և խաղերի միջոցով։  🎉 Ինտերակտիվ և հետաքրքրիր մեթոդներով դասապրոցես Մասնակցենք ինտերակտիվ ծրագրերին, մրցակցային խաղերին և թիմային առաջադրանքներին։
🏛️ Տեսարժան վայրեր այցելություններԳնահատենք և ճանաչենք մեր պատմությունը, մշակույթը և արվեստը։ 🎬 Ֆիլմերի դիտում Դիտենք և քննարկենք անգլերեն լեզվով ֆիլմեր: 🚀 Ֆինանսական գրագիտությունՍովորենք գրագետ աշխատել ֆինանսական միջոցների հետ և ճիշտ կառավարել դրանք։

 

Գրանցվե՛ք այսօր և մասնակցեք այս անմոռանալի ու բացահայտումներով լի ճամփորդությանը։ 

Անցկացնենք լավագույն ամառը միասին։

 

Գրանցման ուղեցույց

Գրանցվե՛ք հիմա